Մարմնի խնամք
Մարմնի մաշկի խնամքի առանձնահատկությունները
Մարմնի մաշկի խնամքը ներառում է մաշկի մաքրում, շերտազատում, խոնավեցում, սնուցում, ինչպես նաեվ մերսում եվ ֆիզիկական վարժություններ:
Քանի որ մարմնի մաշկն ավելի հաստ է, ապա նրա խնամքի համար պետք է օգտագործել քսուկներ՝ նախատեսված հենց մարմնի համար: Դեմքի խնամքի միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն տա:
Գեղեցիկ մարմին ունենալու համար առավոտը սկսեք ֆիզիկական վարժանքներով: Դրանք ակտիվացնում են արյան շրջանառությունը մազանոթներում, մաշկն ավելի լավ է սնուցվում , իսկ դա նշանակում է, որ ավելի երկար է պահպանվում երիտասարդությունը:
Մաշկի մաքրումը
Առավոտյան մարմնամարզությունից հետո անհրաժեշտ է ցնցուղ ընդունել: Սա պետք է լինի ամենօրյա գործողություն: Եթե ձեր մաշկը նորմալ կամ յուղոտ է, օգտագործեք օճառ կամ մարմնի գել: Շատ չոր մաշկի դեպքում խորհուրդ է տրվում օգտվել մանկական օճառներից կամ մաշկը տրորել հատուկ յուղերով եվ կրեմներով: Մաշկի մաքրման համար լավ տարբերակ է միջին ջերմաստիճանի ցնցուղը: Հոգնածությունը հանելու եվ թարմանալու համար ընդունում են սառը կամ կոնտրաստ ցնցուղ(սկսում են տաք, ավարտում սառը ջրով): Պետք է խուսափել շատ տաք ջրով լոգանքներից, տաք ջուրը խիստ չորացնում է մաշկը: Ցնցուղ ընդունելիս բավական արդյունավետ է մարմինը տրորել խավոտ ձեռնոցով, սպունգով կամ խոզանակով՝ ոտքի մատներից շրջանաձեվ շարժումներով բարձրանալով վեր, դա ակտիվացնում է նյութափոխանակությունը, շերտազատում է մաշկի եղջերացող բջիջները:
Շատ արդյունավետ են եթերային յուղերով լոգանքները, դրանք խնամում են ոչ միայն մաշկը, այլեվ ազդում են ողջ օրգանիզմի վրա: Լայն օգտագործում են գտել նաեվ աղաջրով լոգանքները: Դրանք լավ հանգստացնում են ՝ պահպանելով մաշկի տոնուսը:
Մաշկի շերտազատում՝ պիլինգ
Մաշկը լավ վիճակում պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել նրա խորը մաքրում-պիլինգ: Դա նպաստում է եղջերացող շերտի հեռացմանը, ակտիվացնում է բջիջների թարմացման գործընթացը, հեշտացնում է խոնավեցնող եվ սնուցող միջոցների ներթափանցումը , հարթեցնում է մաշկը : Քանի որ մարմնի մաշկն ավելի հաստ է, քան դեմքինը, այն պահանջում է ավելի ուժեղ մաքրում: Ուստի մարմնի սկրաբերն ավելի մեծ հատիկներ են պարունակում, քան դեմքինը: Չոր մաշկի խորը մաքրումն իրականացվում է շաբաթական մեկ անգամ, իսկ յուղոտ մաշկինը՝ երկուսից երեք : Սկրաբը քսում են խոնավ մաշկին, հետո բնական խավից խոզանակով, խոնավ սպունգով, մերսող ձեռնոցով կամ ձեռքով տարածում են այն ներքեվից վերեվ՝ պտտական, մերսող շարժումներով : Սկզբում մերսում են աջ ոտքը՝դրսային, ապա ներսային կողմից: Որից հետո նույն կերպ մերսում են ձախ ոտքը: Ապա մերսում են որովայնը՝ ներքեվից վերեվ: Կուրծքը մերսում են անութափոսից դեպի դեկոլտեի հատված՝ կրծքագեղձը շրջանակի մեջ առնելով: Նույնը կրկնում են ձախ կողմից: Հետո մերսում են աջ եվ ձախ ձեռքերը: Մեջքը սկսում են մերսել ներքեվից վերեվ, ապա կողքերից դեպի ողնաշար: Հատուկ ուշադրություն են դարձնում կոպիտ, կոշտացած հատվածներին, որոնք են՝ արմունկները, ծնկները,կրունկները: Կրծքի եվ որովայնի շրջանի մաշկը պետք է մերսել շատ զգույշ եվ մեղմ շարժումներով: Ուշադիր եղեք խալերի եվ վերքերի մոտակայքում, որ չվնասեք դրանք: Սկրաբը թողնում են մաշկի վրա 3-5րոպե, որից հետո լվանում են գոլ ջրով , իսկ մաշկը խոնավեցնում են սրբիչով:
Ամեն օր ցնցուղից, լոգանքից, առավել եվս պիլինգից հետո մաշկին պետք է քսել Ձեզ համապատասխան խոնավեցնող եվ սնուցող միջոցը, որն ընտրվում է՝ ելնելով Ձեր մաշկի տեսակից:
01.12.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
